Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

Դարձել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, ըստ WBO վարկածի

Դարձել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, ըստ WBO վարկածի

Sun, 18 Oct 2026 15:00:02 +0400


Բրիտանացի բռնցքամարտիկ Դանիել Դյուբուան պաշտպանել է աշխարհի չեմպիոնի իր կոչումը՝ գերծանր քաշային կատեգորիայում, ըստ WBO-ի՝ Բռնցքամարտի Համաշխարհային կազմակերպության վարկածի։ Քսանիննամյա Դյուբուան Լոնդոնում ունեցած 12-փուլանի մենամարտում հաղթել է իր հայրենակից Ֆաբիո Վորդլիին՝ երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով։ Արդեն առաջին ռաունդում Վորդլին գտնվել է նոկդաունի մեջ։ Երկրորդ երեքրոպեանոցում Դյուբուան շարունակել է գրոհել, որից հետո արդեն Ֆաբիոյի մարտավկաները սպիտակ սրբիչ են նետել, ի նշան հանձնվելու։ Նշենք, որ սա Դյուբուա-Վորդլի երկրորդ հանդիպումն էր։ Առաջին հանդիպմանը Դյուբուան Վորդլիին հաղթել էր այս տարվա մայիսին՝ նորից տեխնիկական նոկաուտով՝ 11-րդ ռաունդում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի հավաքականի կազմը` աշխարհի 2026 թվականի առաջնությունում

Հայաստանի հավաքականի կազմը` աշխարհի 2026 թվականի առաջնությունում Mon, 12 Oct 2026 15:45:42 +0400 Հայտնի է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով