Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2026

Ուկրաինայի խնդրանքը ԱՄՆ-ին

Ուկրաինայի խնդրանքը ԱՄՆ-ին

Sun, 18 Oct 2026 22:43:23 +0400


Կիևը խնդրել է Միացյալ Նահանգներին հասանելիություն տրամադրել Starshield արբանյակային կապի համակարգին՝ Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն ​​չունի։ Նրանք խնդրել են հասանելիություն, որպեսզի կարողանան հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքում»,- ասել է պետքարտուղարը։

SpaceX-ի կողմից պաշտպանական գործակալությունների համար մշակված այս համակարգը Starlink ծառայության ռազմական տարբերակն է, որը ապահովում է ինտերնետ հասանելիություն Երկրի ցածր ուղեծրում գտնվող արբանյակների միջոցով։ Ի տարբերություն առևտրային Starlink-ի, այս համակարգը գտնվում է Վաշինգտոնի վերահսկողության տակ։ ԱՄՆ կառավարությունը որոշում է դրա օգտագործման պայմանները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

24-ի յութուբյան ալիքին կրկին հասանելիություն ստացանք

24-ի յութուբյան ալիքին կրկին հասանելիություն ստացանք Sat, 16 May 2026 01:04:40 +0400 Շատ սիրելի ընկերներ, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով