Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2026

Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին

Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին

Mon, 19 Oct 2026 16:33:47 +0400


Օրերս կայացած Mining Armenia Forum 2026-ի շրջանակներում Լիդիան Արմենիայի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագրերից մեկը՝ Մատնունի ծիրանավոր (Potentilla Porphyrantha) բուսատեսակի գիտահետազոտական ուսումնասիրության, վերարտադրության և երկարաժամկետ պահպանության ծրագիրը, հաղթող է ճանաչվել Ջոն Հոբբսի անվան կենսաբազմազանության պահպանության մրցույթում։

Այս ծրագիրը Լիդիան Արմենիան իրականացնում է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի, Treweek բնապահպանական խորհրդատվական ընկերության և Քեմբրիջի համալսարանի բուսաբանական այգու հետ համագործակցությամբ՝ ներգրավելով հայաստանյան և միջազգային առաջատար գիտնականների։

Դեռևս 2012 թվականին Ամուլսարում իրականացված կենսաբազմազանության ելակետային տվյալների ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Մատնունի ծիրանավորի՝ մինչ այդ անհայտ պոպուլյացիա։ Արդեն ավելի քանի տասը տարի ընկերությունը` գործընկերիների հետ, հետևողական աշխատանք է իրականացնում բուսատեսակի ուսումնասիրության և պահպանության ուղղությամբ՝ ներդնելով շուրջ կես միլիոն ԱՄՆ դոլար։

Ջոն Հոբբսի անվան մրցանակը Լիդիան Արմենիայի՝ կենսաբազմազանության պահպանության ոլորտում ձևավորած առաջատար փորձի և ավելի քան տասնամյա հետևողական աշխատանքի կարևոր ճանաչումն է։ Այն ցույց է տալիս, թե ինչպես կարող են հանքարդյունաբերական ընկերությունները գիտահեն մոտեցումների, միջազգային համագործակցության և նպատակային ներդրումների միջոցով նպաստել կենսաբազմազանության պահպանությանը։

Այս ձեռքբերումը հատկապես խորհրդանշական է Հայաստանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) համատեքստում՝ ընդգծելով պատասխանատու հանքարդյունաբերության և կենսաբազմազանության պահպանության համատեղելիությունը։

Լիդիան Արմենիան այսուհետ ևս շարունակելու է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված իր նախաձեռնությունները՝ առաջնորդվելով միջազգային լավագույն փորձով և Հայաստանի բնական ժառանգության պահպանության երկարաժամկետ հանձնառությամբ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դժբախտաբար, Հայաստանը բախվել է այս երեք դեպքերին էլ․ Լիանա Մանուկյանը՝ COP 17-ի քննարկմանը

Դժբախտաբար, Հայաստանը բախվել է այս երեք դեպքերին էլ․ Լիանա Մանուկյանը՝ COP 17-ի քննարկմանը Wed, 14 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով