Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Ինչ սպասի ՀՀ քաղաքացին, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը

Ինչ սպասի ՀՀ քաղաքացին, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը

Wed, 21 Oct 2026 09:30:05 +0400


Եվրասիական միջկառավարական խորհրդի Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները պատրաստել են զեկույց ԵԱՏՄ պայմանագրի՝ Հայաստանի նկատմամբ կասեցման հնարավոր հետևանքների մասին։ Այն հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում՝ նախագահների 2026-ի մայիսի 29-ի համատեղ հայտարարության կատարման շրջանակում, և կներկայացվի անդամ երկրների ղեկավարներին։

Ինչն է կարեւոր՝ իմանալու համար ՀՀ շարքային քաղաքացուն, թե ինչ կսպասվի, եթե Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ անդամակցության հնարավոր կասեցում իրականացվի։ Առաջին հերթին՝ այն կդառնա Հայաստանի համար առավել լուրջ տնտեսական եւ աշխարհաքաղաքական ռիսկերից մեկը։ Հետեւանքները կտարածվեն արտաքին առեւտրի վրա, ապրանքների եւ վառելիքի գնի վրա, ներառյալ գազը, բիզնեսի վիճակի, աշխատանքային միգրացիայի եւ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։ Հայաստանի կրելիք կորուստները կլինեն ահռելի։

Մասշտաբները կախված կլինեն այն բանից, թե ինչ պայմաններով դուրս կգա Հայաստանը եւ ի վիճակի կլինեն արդյոք ՀՀ իշխանությունները գտնելու այլընտրանքային շուկաներ։ Համաձայն վիճակագրության, 2025 թվականին Հայաստանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ առեւտրային շրջանառությունը կազմել է 8 միլիարդ դոլար։Եթե Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կասեցվի, ապա Հայաստանի համար փոխադարձ առեւտուրը կարող է կրճատվել 55,6 տոկոսով։ Հայկական ապրանքների արտահանումը միության անդամ երկրներ կարող է կրճատվել 65,8 տոկոսով։

Գաղտնիք չէ, որ Հայաստանի արտադրողների համար հատկապես կարեուր է ռուսական շուկան, որտեղ Հայաստանն արտահանում է գյուղատնտեսական արտադրանք, սննդամթերք, ալկոհոլային խմիչքներ եւ այլ ապրանքներ։ Մաքսային ընթացակարգերի վերականգնումը եւ հավելյալ ստուգումները, հնարավոր նոր մաքսատուրքերի սահմանումը կարող են ավելացնել արտահանումների արժեքը, բարդացնել լոգիստիկան եւ նվազեցնել հայկական ձեռնարկությունների մրցունակությունը։

Առաջին հերթին սա կհարվածի այն ընկերություններին, որոնք ուղղված են դեպի ԵԱՏՄ շուկա եւ չունեն կայուն սպառման այլ հնարավորություններ։ Հաջորդիվ՝ գնաճն է։ Ընդհանուր տնտեսական տարածքից դուրս գալը կարող է Հայաստանի համար փոխել ներկրումների պայմանները, բերել հավելյալ վարչական ծախսերի եւ առանձին կատեգորիաների ապրանքների թանկացման։ Հատկապես Հայաստանի համար բարդ կլինի էներգակիրների, այդ թվում գազի հարցը։

Գաղտնիք չէ, որ Հայաստանը էներգետիկ կախվածություն ունի Ռուսաստանից։ Եթե Հայաստանի անդամակցությունը կասեցվի ԵԱՏՄ-ում, ապա գազի գինը Հայաստանի համար ներկայումս գործող 1000 խմ․ դիմաց 177,5 դոլարից կհասնի 300 դոլարի մինչեւ։ Եթե գազի գինը նման կերպով թանկանա, ապա կավելանան անխոս՝ ձեռնարկությունների ծախսերը, ջեռուցման գինը, կթանկանա էլեկտրաէներգիան, կավելանա ինֆլյացիան։

Հաջորդ խնդիրը, որի հետ կբախվի Հայաստանը՝ աշխատանքային միգրացիան է եւ դրամական փոխանցումները։ ԵԱՏՄ անդամակցությունը ՀՀ քաղաքացիների համար հնարավորություն է տալիս պարզեցված կերպով աշխատանքի տեղավորվել Հայաստանում կամ միավորման այլ երկրներում եւ առաջնահերթորեն՝ Ռուսաստանում։ ԵԱՏՄ անդամակցությունը կորցնելուց հետո՝ գործող արտոնությունները կդադարեն կիրառվել Հայաստանի դեպքում։ Աշխատանքի տեղավորման բարդացված պայմանները կարող են ավելացնել միգրանտների եւ նրանց ընտանիքների ծախսերը։ Կկրճատվեն նաեւ դրամական փոխանցումները։ Դա էլ կարող է բացասաբար ազդել տնային տնտեսությունների եկամուտների, գնողունակության եւ սպառողականության վրա։

Հայաստանն այդպիսով կհայտնվի չափազանց ծանր տնտեսական դրության մեջ, եւ կպահանջվեն տարիներ, որպեսզի այսպես ասած՝ տնտեսությունը վերակառուցվի առանց այն արտոնությունների եւ հնարավորությունների, որոնք կային ԵԱՏՄ անդամակցության դեպքում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի շուրջ ինքնիշխանության երաշխիքների մասին․ ի՞նչ է նախատեսում համաձայնագիրը

Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի շուրջ ինքնիշխանության երաշխիքների մասին․ ի՞նչ է նախատեսում համաձայնագիրը Wed, 21 Oct 2026 12:16:18 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով