Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

Ի՞նչ վիճակում է ադրբեջանցի հովիվը հատել Հայաստանի սահմանը

Ի՞նչ վիճակում է ադրբեջանցի հովիվը հատել Հայաստանի սահմանը

Wed, 21 Oct 2026 18:08:41 +0400


Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովիվը, ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, եղել է հարբած, ունի հոգեկան առողջության խնդիրներ։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը:
Ադրբեջանական Oxu. Az կայքը հայտնում է, որ սահմանն անցած անձը Թովուզի շրջանի Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին։

«Նա պարբերաբար ալկոհոլ է օգտագործել։ Այդ օրն էլ անասուններին արածեցնելու համար գնացել է սահմանամերձ տարածք և այնտեղ ալկոհոլ օգտագործել։ Հարբած վիճակում նա անցել է հայկական կողմ և ձերբակալվել Չինարի գյուղի հետ սահմանին»,–գրում է կայքը։

Նշվում է, որ սահմանն անցած տղամարդը հոգեկան առողջության խնդիրներ ունի և նախկինում բուժում է ստացել:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայտնի է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի հետ խաղի համար

Հայտնի է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի հետ խաղի համար Thu, 12 Nov 2026 19:57:49 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով