Ով է ՀՀ անցած ադրբեջանցին. ինչ է սպասվում
Thu, 22 Oct 2026 10:01:43 +0400

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է, որ հոկտեմբերի 19-ին ՀՀ սահմանը հատել է ադրբեջանցի։ «2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն: Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում: Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով», – նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր