Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

Փաշինյանը հաստատեց մեր լուրը` արտահերթի է պատրաստվում

Փաշինյանը հաստատեց մեր լուրը` արտահերթի է պատրաստվում

Thu, 22 Oct 2026 14:51:59 +0400


Այսօր Նիկոլ Փաշինյանը հաստատեց մեր երկու օր առաջ հրապարակած տեղեկությունը: Մենք ներկայացրել էինք, թե ինչ «Ճանապարհային քարտեզով» է առաջնորդվելու նա` ալիեւյան Սահմանադրությունն անցկացնելու համար:
Նա ասել է, որ եթե իրեն չհաջողվի այս մեկ տարվա ընթացքում խորհրդարանում ապահովել նոր սահմանադրության անցկացման գործընթացը, ապա կարող է գնան արտահերթ ընտրությունների:

Մենք հոկտեմբերի 21-ին գրել էինք.

«Փաշինյանի եւ Ալիեւի վերջին հանդիպումից հետո կառավարությունում հատկապես ակտիվացրել են աշխատանքները նոր սահմանադրության ընդունման ուղղությամբ։ Ադրբեջանը դժգոհ է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանի թիմն այս հարցում «տեղում դոփում է»։ Փաշինյանը որոշել է, որ նոր սահմանադրության ընդունման հարցում կառավարությունը պետք է առաջնորդվի հետեւյալ ճանապարհային քարտեզով. նախ՝ հասարակության ընդդիմադիր հատվածին համոզել-ապացուցել, որ այդ փոփոխություններն իսկապես անհրաժեշտ են երկրի բարեկեցության ու զարգացման համար։ Քննարկվում է անգամ ընդդիմադիր լրատվամիջոցներով գովազդային արշավ իրականացնելու հարցը։ Երկրորդ էտապում դիմել խորհրդարանական ընդդիմությանը՝ կոչ անելով աջակցել հանրաքվեի անցկացմանը։ Մերժվելու դեպքում փորձել ընդդիմության առանձին պատգամավորների համոզել, որ անհրաժեշտ է աջակցել ՔՊ նախաձեռնությանը։ Փաշինյանը չի բացառել պատգամավորների նկատմամբ ճնշումներ գործադրելը` «պատգամավորներ գողանալը»։ Իսկ եթե այս բոլորից հետո էլ անհաջողության մատնվեն, որպես վերջին տարբերակ` գնալ արտահերթ ընտրությունների եւ խորհրդարանում ստանալ անհրաժեշտ սահմանադրական մեծամասնություն ու անցկացնել նոր սահմանադրությունը։ Մեր տեղեկություններով, ժամկետներ չեն նախանշվել, բայց Փաշինյանը բոլորին կոչ է արել տեղից շարժվել»։

Այն, որ արդեն հրապարակվեց այս քարտեզի չորրորդ կետը` չսպասելով առաջին երեքի ձախողմանը, վկայում է այն մասին, որ Փաշինյանը հույս չունի, որ կհամոզի հանրությանը, կամ կկարողանա ընդդիմությունից մարդ «գողանալ» եւ Սահմանադրությունը հանրաքվեի դնելու նախագծի համար անհրաժեշտ ձայներ ապահովել:
Բայց հարց է ծագում` ինչու է նա համոզված, որ արտահերթ ընտրություններն այս անգամ իր համար ավելի շահեկան կավարատվեն եւ ավելի շատ քվե կկորզի հանրությունից եւ սահմանադրական մեծամասնություն կունենա խորհրդարանում: Չէ որ ակնհայտ է, որ հունիսի 7-ի ընտրություններին մեծ ջանքերի եւ ընտրական մանիպուլյացիաների գնով է ունեցել այսօրվա իրավիճակը: Եւ պետք է հաշվի առնել, որ համապետական ընտրությունները լուրջ ծախսերի հետ են կապված, հանրային մեծ լարում են առաջացնում, հղի են առճակատման վտանգով: Փաստորեն իրավիճակն այնքան լուրջ է, որ պատրաստ են գնալ նաեւ նման ճանապարհով: Թերեւս հույս ունեն, որ ընդդիմադիրներին բանտերը կլցնեն, հանրությանը նորից կվախեցնեն պատերազմով, կներշնչեն, որ ընտրություններով հնարավոր չէ իշխանություն փոխել եւ հուսահատությունը կտիրի երկրում` այդ արտահերթ ընտրություններին ընդդիմադիր ուժերը չեն մասնակցի, ընտրողները քվեարկության չեն ներկայանա, իշխանամերձ ձայների շնորհիվ սահմանադրական մեծամասնության համար անհրաժեշտ ձայներ կստանա եւ Ալիեւի հանձնարարությունը կկատարի:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը նշել է, թե երբ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը

Փաշինյանը նշել է, թե երբ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը Thu, 22 Oct 2026 13:20:50 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով