Բողոքի ակցիաների պատճառով խանութները դատարկվել են
Thu, 22 Oct 2026 18:30:14 +0400

Իտալիայում հեռագնա բեռնափոխադրողների եւ ֆերմերների գործադուլի հետեւանքով, որի պատճառը վառելիքի թանկացումներն են՝ պարենային ապրանքների մատակարարումներում խնդիրներ են առաջացել։ Խանութներում դատարկ ցուցափեղկեր են ֆիքսվել Կալաբրիայում, Նեապոլում եւ Հռոմում։ Հատկապես դեֆիցիտ են մրգերը, բանջարեղեններն ու մակարոնեղենը։
Որոշ դեռնարկություններ, որոնք զբաղված են մակարոնեղենի արտադրությամբ, ստիպված են եղել դադարեցնել աշխատելը՝ հումքի մատակարարումներում առաջացած խնդիրների պատճառով։ Բողոքի ակցիաները տարածվել են նաեւ տրանսպորտային ենթակառուցվածքների վրա։ Առանձին շրջաններում խցանումների երկար շարքեր են գոյացել։ Նույնիսկ օդային փոխադրամիջոցների ոլորտում են խնդիրներ սկսվել՝ վառելիքի մատակարարումներում ի հայտ եկած խափանումների պատճառով։ Իշխանություններն առայժմ քննարկում են փոխադրող ընկերություններին աջակցություն ցուցաբերելու տարբերակները։ Սոցիալական լարվածության աճի ֆոնին՝ իշխանությունները նաեւ ուժեղացնում են անվտանգության միջոցառումները։ Միլանում հինգ հարյուր զինվորական կներգրավվի՝ կարգուկանոնը քաղաքում ապահովելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր