Անսպասելի պարտություն
Sat, 24 Oct 2026 12:37:54 +0400

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գործող չեմպիոն Մալխաս Ամոյանը չի կարողացել հաղթահարել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի արգելքը՝ անսպասելի պարտություն կրելով մրցաշարի տանտեր երկրի ներկայացուցչից։
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային կարգում հանդես եկող հայ ըմբիշի մրցակիցը ղազախ Մերեյ Մաուլիտխանովն էր։ Լարված գոտեմարտում Ամոյանը պարտվել է 2։4 հաշվով:
Չնայած կրած պարտությանը՝ հայ ըմբիշը դեռ կարող է հնարավորություն ստանալ պայքարելու բրոնզե մեդալի համար։ Դրա համար անհրաժեշտ է, որ Մաուլիտխանովը հաղթահարի հաջորդ փուլերը և հասնի եզրափակիչ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր