Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

600 դրամանոց դեղի՞ համար են Արթիկում ձերբակալել ավագանու ընդդիմադիր կին թեկնածուին

600 դրամանոց դեղի՞ համար են Արթիկում ձերբակալել ավագանու ընդդիմադիր կին թեկնածուին

Sat, 24 Oct 2026 16:15:48 +0400


Վաղը՝ հոկտեմբերի 25-ին, Արթիկում սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ իրավապահները բերման են ենթարկել ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների՝ «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ավագանու անդամների և թեկնածուների։

«Հրապարակի» տեղեկություններով՝ բերման ենթարկվածների թվում էր նաև «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արթուր Աստոյանը։ Մեր տեղեկություններով՝ նա գտնվում էր Հակակոռուպցիոն կոմիտեում` վկայի կարգավիճակով, արդեն իսկ ազատ է արձակվել։ Մեր տեղեկություններով`
«Հայրենիք» կուսակցությունից բերման ենթարկվածների թվում երկու կին կա։ Նրանցից մեկը Զեփյուռ Մարգարյանն է, որը կուսակցության ավագանու ցուցակի թեկնածու է։

«Հրապարակը» կապ է հաստատեց «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Լևոն Վահրադյանի հետ, որը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին սպասողական վիճակում են, իսկ փաստաբանները ներսում են և փորձում են պարզել կանանց բերման ենթարկելու հիմքերը։

«Այս պահին փաստաբանները ներսում են, փորձում են հասկանալ՝ ինչ հիմքով են կանանց բերման ենթարկել, ինչու և ինչ որոշում է կայացվելու նրանց նկատմամբ»,- «Հրապարակին» ասաց նա։

Նրա խոսքով՝ ավագանու թեկնածուի բերման ենթարկելու հանգամանքն առավել անհեթեթ է թվում՝ հաշվի առնելով իրեն հայտնի տեղեկությունները։ Վահրադյանի փոխանցմամբ՝ խոսքը, ըստ նախնական տեղեկությունների, հեռախոսազրույցի մասին է, որի ընթացքում հարևանի կինը, իբր, իրենց ավագանու թեկնածուից իր ամուսնու համար դեղ է խնդրել։ Ընդ որում՝ խոսքը, նրա տեղեկություններով, ընդամենը 600 դրամ արժողությամբ դեղի մասին է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում

«Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Sat, 14 Nov 2026 08:05:00 +0400 Մի քանի օր է՝ ԱԱԾ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով