Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին

Sun, 25 Oct 2026 23:45:21 +0400


Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 14։16-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին ավտոբուսն արգելափակվել է ձյան շերտում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Ավտոբուսի 49 ուղևորները (որոնցից 20-ը երեխա) փրկարարների և քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են Ամբերդ բնակավայր։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսը դուրս են բերել արգելափակումից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Շիրակի մարզում, ընտրություններին ընդառաջ, դրամական օգնություն են բաժանում

«Հրապարակ»․ Շիրակի մարզում, ընտրություններին ընդառաջ, դրամական օգնություն են բաժանում Fri, 16 Oct 2026 10:45:33 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով