Հետախուզությունը Թրամփին հակասական տեղեկություններ է հաղորդել
Tue, 27 Oct 2026 23:43:40 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան հետախուզությունն իրեն Իրանի վերաբերյալ երկու տեղեկատվական թղթապանակ է տրամադրել։ Դրանք պարունակում են իրարից տարբերվող տեղեկություններ։ «Կա հետախուզության երկու տարբեր զեկույց։ Ես ունեմ երկուսն էլ։ Դրանք շատ տարբեր են»,- ասել է Թրամփը՝ Էնդրյուսի անվան ռազմակայանում լրագրողների հետ շփման ժամանակ։ ԱՄՆ նախագահը մանրամասնել չի հայտնել զեկույցների բովանդակության կամ տարընթերցումների մասին։ Միայն ասել է, որ երկուսն էլ լավ զեկույցներ են եւ որոշ տեղեկություններ արդեն գաղտնազերծված են, որոշները՝ ոչ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր