Թրամփը պատրաստ է Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպմանը
Wed, 28 Oct 2026 12:00:54 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ բանակցությունները կարող են տեղի ունենալ մոտ ապագայում, ընդ որում պարտադիր չէ, որ դա լինի առկա ձևաչափով։
Մամուլի հետ ԱՄՆ նախագահի զրույցի տեսանյութը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Նրանք ցանկանում են հանդիպել, այնպես որ՝ տեսնենք։ Կարծում եմ՝ կկարողանանք կազմակերպել դա։ Պարտադիր չէ հենց հանդիպում կազմակերպել, այլ ձևաչափ ևս հնարավոր է։ Սակայն կարծում եմ՝ դա բավականին շուտով տեղի կունենա», – լրագրողներին ասել է Թրամփը՝ Տեխասում կայացած հանրահավաքին մասնակցելուց հետո Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ավիաբազա ժամանելուց հետո։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր