Գևորգ Մկրտչյանն ազատվել է պաշտոնից
Wed, 28 Oct 2026 11:57:50 +0400

Փաստաբանների պալատի նախագահի առաջարկով Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր ընդունելով Փաստաբանների պալատի նախագահի առաջարկը՝ ազատվելու Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից (պայմանավորված այլոց անձնական չափորոշիչներին չբավարարելու հանգամանքով, որին առաջիկայում ավելի հանգամանալից կանդրադառնամ)՝ Գրասենյակի աշխատակազմին և հանրային պաշտպաններին մաղթում եմ բեղմնավոր աշխատանքային գործունեություն»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր