Ինչ է որոշվել ԵՊՀ դասախոսների համար
Wed, 28 Oct 2026 12:10:06 +0400

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի Վարդան Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանի նկատմամբ՝ տնային կալանքը։ Այս մասին «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիեցնենք, որ երեկ Էդիկ Մինասյանն ու Վարդան Այվազյանը ձերբակալվել էին։
Վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ կաշառք ստանալու մեղադրանքով և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Միանսյանը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր