Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Ծնվել է 44-օրյա պատերազմում անմաhաgած Ռազմիկ Սահակյանի եղբայրը

Ծնվել է 44-օրյա պատերազմում անմաhաgած Ռազմիկ Սահակյանի եղբայրը

Wed, 28 Oct 2026 17:15:34 +0400


Բժշկուհի Դիանա Մարտիրոսյանը ֆեյսբուքում գրել է.

«Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրը՝ Ավետը։

Այսօր մի ընտանիքում, որի սրտում պատերազմի ցավն ու Ռազմիկի հիշատակը հավերժ ապրում են, կրկին մանկան ճիչ է հնչել…

Երբեմն կյանքը երկար լռությունից հետո տուն է վերադառնում հենց այսպես՝ մի նոր սրտի բաբախով։ Եվ նրա անունն ասես հենց այս տան համար ընտրված լինի՝ ավետիս նոր կյանքի, վերադարձած լույսի և շարունակվող սիրո մասին։

Անչափ հուզված ու հպարտ եմ, որ եղել եմ փոքրիկ Ավետի՝ այսքան սպասված կյանքի ստեղծման ճանապարհին:

Բարի գալուստ, Ավե՛տ։

Դու իսկապես ամենագեղեցիկ ավետիսն ես…»

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի անց, կարելի է Հ1-ով համերգ հեռարձակել, թե չէ

Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի անց, կարելի է Հ1-ով համերգ հեռարձակել, թե չէ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով