Շաբաթ , 21 Նոյեմբերի 2026

Ռոբերտ Արզումանյանը հեռացավ «Ուրարտուից». ով է փոխարինելու նրան

Ռոբերտ Արզումանյանը հեռացավ «Ուրարտուից». ով է փոխարինելու նրան

Wed, 28 Oct 2026 20:00:05 +0400


«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Մասնագետը միացել էր ակումբին 2025 թվականի ամռանը։

«Ուրարտուն» մարզչի գլխավորությամբ անցկացրել է 45 հանդիպում, որտեղ տոնել է 21 հաղթանակ։

Ակումբը իր խորին շնորհակալությունն է հայտնում Ռոբերտ Արզումանյանին անցած ճանապարհի, նվիրումի և պրոֆեսիոնալ աշխատանքի համար։

Մաղթում ենք նրան հաջողություններ հետագա գործունեության մեջ։

Նշենք, որ «Ուրարտուի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Ֆրանսիսկո Կոմպանը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 30 տարեկան

Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 30 տարեկան Mon, 16 Nov 2026 13:15:03 +0400 Այսօր Արցախի հերոս …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով