Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

Իսպանիայում 24 խաղ է հետաձգվել ողբերգական պատահարի պատճառով

Իսպանիայում 24 խաղ է հետաձգվել ողբերգական պատահարի պատճառով

Wed, 28 Oct 2026 21:13:56 +0400


Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիան (RFEF) հայտարարել է երկրի Գավաթի խաղային օրը տեղափոխելու մասին՝ Տոլեդոյի մոտակայքում տեղի ունեցած երկաթուղային վթարի պատճառով: Այս մասին հայտնում է կազմակերպության կայքը։
«Ի հարգանս այսօր վաղ առավոտյան Տոլեդո նահանգում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի զոհերի հիշատակի, RFEF-ը որոշել է դադարեցնել Իսպանիայի գավաթի առաջին փուլի 24 խաղերի անցկացումը, որոնք նախատեսված էին այսօր երեկոյան», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Իսպանիայի Տոլեդո նահանգում՝ Լոս-Եբենեսի և Ուրդայի միջև՝ Մադրիդ-Սևիլիա գծի 118-րդ կիլոմետրում տեղի է ունեցել վթար՝ երկու արագընթաց գնացքների բախում:

Ըստ վերջին տվյլաների, ողբերգական վթարի հետևանքով զոհվել է 46 մարդ, տասնյակ մարդիկ վիրավոր են։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կարծես երեկ լիներ, երբ ծննդատնից դուրս էին գրում փոքրիկ Էլենին, իսկ այսօր նա արդեն հարսիկ է․ Անդրե

Կարծես երեկ լիներ, երբ ծննդատնից դուրս էին գրում փոքրիկ Էլենին, իսկ այսօր նա արդեն հարսիկ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով