Գլխավոր մարզչին երկրորդ հնարավորություն կտան
Wed, 28 Oct 2026 21:30:07 +0400

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր չէ խզել աշխատանքային հարաբերությունները թիմի գլխավոր մարզիչ Մայքլ Քերիքի հետ։ Որոշվել է նրան տալ հնարավորություն՝ շտկելու իրավիճակը։ Այս մասին գրել է լրագրող Բեն Ջեյքոբսը։ Համաձայն լրագրողի, թիմը ներկայումս պատրաստվում է «Չելսիի» հետ հանդիպմանը։ Գտնվում է սովորական վիճակում եւ Քերիքը գլխավորելու է թիմը հանդիպման ժամանակ։ Այս լուրը հաստատել է նաեւ մեկ այլ լրագրող՝ Լորի Վիթվելը։
Նշենք, որ Քերիքի պաշտոնավարման հարցը դրվել էր այն բանից հետո, երբ վիճակագրությունը փաստել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշարային հանդիպումներում հաղթանակ չի տանում ութ հանդիպում անընդհատ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր