«Տուշոնկա ուտողն էլ է ինքը, խտացրած կաթն էլ հետևից «զակուսկի» անողն էլ է ինքը»
Thu, 29 Oct 2026 11:45:18 +0400

ԱԺ-ում իրավիճակի սրումից առաջ ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանն անդրադարձել էր Մանվել Գրիգորյանին՝ խոսելով «տուշոնկաների» և խտացրած կաթի մասին։
Ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հակադարձել է Չախոյանին՝ ընդգծելով, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով Մանվել Գրիգորյանի գործով ոչ խտացրած կաթի, ոչ էլ «տուշոնկաների» վերաբերյալ փաստ չի հաստատվել։
Մանուկյանը նաև հիշեցրել է, որ ԱԱԾ նախկին ղեկավարն այդ տեսանյութը մոնտաժված էր որակել՝ նշելով, որ մոնտաժն իրականացվել է Հանրային հեռուստաընկերությունում։ Պատգամավորը ենթադրել է, որ այդ գործընթացին առնչություն է ունեցել նաև Տարոն Չախոյանը։
«Ու հիմա իր պատասխանը այսպես կտամ, կասեմ՝ տուշոնկա ուտողն էլ է ինքը, խտացրած կաթն էլ հետևից «զակուսկի» անողն էլ է ինքը»,- հայտարարել է Մեսրոպ Մանուկյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր