Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

ՔՊ-ականները իրենք իրենց էլ են ծեծե՞լ

ՔՊ-ականները իրենք իրենց էլ են ծեծե՞լ

Thu, 29 Oct 2026 12:18:22 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը խորհրդարանում տեղի ունեցած քաշքշոցի և ծեծկռտուքի պատասխանատվությունը դրել է իշխանության և ԱԺ ղեկավարության վրա։ Նրա խոսքով՝ ՔՊ խմբակցության ներսում կան սադրիչներ, որոնցից գլխավորն, իր գնահատմամբ, Տարոն Չախոյանն է։

Մանուկյանն անդրադարձել է նաև ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետ տեղի ունեցածին՝ պնդելով, որ նրան ծեծել են իր իսկ խմբակցության անդամները։

«Ես նկատեցի, որ խառն էր, ՔՊ-ականներն իրենք իրենց էին ծեծում, աչքերը փակել, իրենք իրենց էին խփում։ Մի պահ տեսա՝ ՔՊ-ականներից մեկը խեղճ Էդուարդ Աղաջանյանի բերանին էր խփում, արյուն էր գալիս։ Աջակցում եմ Էդուարդ Աղաջանյանին, որովհետև ծեծել են իրեն ՔՊ-ականները, բերանին էին խփում, արյուն էր գալիս»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երազում էր, որ Մանվելը միանար իրենց

Երազում էր, որ Մանվելը միանար իրենց Thu, 19 Nov 2026 13:31:19 +0400 Ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով