Սոցիալական մեդիայի նկատմամբ կարգավորումներ են նախատեսել
Sat, 31 Oct 2026 00:00:50 +0400

Եվրահանձնաժողովը կոչ է արել ԵՄ անդամ երկրներին մեկ տարով դադարեցնել ազգային օրենսդրական նախաձեռնությունների առաջմղման պրոցեսը, որոնք կարգավորում են անչահասների եւ երեխաների հասանելիությունը սոցիալական հարթակների նկատմամբ։ Բրյուսելում մտավախուըթյուն ունեն, որ տարբեր տարիքային սահմանափակումները բերելու են ընդհանուր թվային ներքին համաեվրոպական շուկայի մասնատման։ Նման հորդոր պարունակող գրություններ ստացել են Ավստրիան, Ֆրանսիան, Հունաստան, Իտալիան, Բելգիան եւ Սլովենիան։ Բանն այն է, որ ներկայումս ԵՄ-ն իրականացնում է դաշտի համընդհանուր կարգավորում։ EU Kids Act անվանումով մշակված օրենքը նախատեսելու է սոցկայքային հասանելիության արգելքը 13 տարեկանից փոքր երեխաների համար եւ ծնողական հսկողություն սահմանել 13-14 տարեկան դեռահասների համար։ 15 տարեկան երեխաների պարագայում արդեն սոցկայքերում գրանցումը ինքնուրույն կերպով կլինի թույլատրելի։ Փաստաթուղթը նախատեսում է նաեւ խստացնել թվային շուկայում գործող կանոնակարգումները, հատկապես՝ անվտանգության եւ անչահասաների հոգեկան, մտավոր եւ ֆիզիկական առողջության եւ պաշտպանվածության առումներով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր