Սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը կարագացնեն
Sat, 31 Oct 2026 13:30:21 +0400

Վրաստանն ու Ադրբեջանը մտադիր են արագացնել սահմանային դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա մանրամասնել է, որ այդ հարցը քննարկվել է եւ վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովում եւ երկու կառավարությունների ղեկավարների մակարդակում։ Վրաստանի վարչապետը նաեւ ասել է, որ վերջին տարիներին այդ հարցով զգալի առաջընթաց չի եղել, սակայն հիմա կա տրամադրվածություն՝ այդ ուղղությամբ հասնելու արագ առաջընթացի։ Նա նաեւ նշել է, որ առկա են վիճելի թվով տասնհինգ հարցեր, որոնք պետք է քննարկվեն բարեկամական մթնոլորտում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր