Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Մայրը դստերը մեղադրել է տնից փող գողանալու մեջ․ հարուցվել է քրգործ

Մայրը դստերը մեղադրել է տնից փող գողանալու մեջ․ հարուցվել է քրգործ

Sun, 01 Nov 2026 22:15:05 +0400


Ռուս հայտնի հաղորդավարուհի Դանա Բորիսովան հայտարարել է, որ դստեր՝ Պոլինայի դեմ ոստիկանություն հայտարարություն է տվել։ Բորիսովան դստերը մեղադրում է տանից 120 հազար ռուբլու գողության մեջ։ Ոստիկանները, համաձայն ռուսական մամուլում եղած հաղորդագրությունների, Բորիսովայի տանը հայտնաբերել են Պոլինայի մատնահետքերը այն կոմոդի վրա, որտեղ պահվել են փողերը։ Քրեական գործ է հարուցվել ընդդեմ Պոլինա Բորիսովայի։

Հաղորդավարուհին մանրամասնել է, որ իրեն շատ են համոզել՝ ոստիկանություն հայտարարություն չտալ, քանի որ գողության հայտարարությունը այլեւս հնարավոր չէ հետ կանչել։ Սակայն կատարվածից ինքը չափազանց վիրավորված է։ Նա կարծում է, որ դուստրը բնակարան է վարձել հենց գողացված փողերով։ Այնուհանդերձ՝ Բորիսովան ասել է, որ պատրաստ է ներել աղջկան եւ առաջարկել վերադառնալ տուն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Է՛լ իվան, է՛լ ռաշիդ… էլ հետո՞. թող իրանց լեզվին տեր եղնին». Գյումրու տոնից՝ քաղաքական սկանդալ

«Է՛լ իվան, է՛լ ռաշիդ… էլ հետո՞. թող իրանց լեզվին տեր եղնին». Գյումրու տոնից՝ քաղաքական սկանդալ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով