Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Կրակոցներ ամերիկյան խանութում․ կա զոհ եւ վիրավորներ

Կրակոցներ ամերիկյան խանութում․ կա զոհ եւ վիրավորներ

Mon, 02 Nov 2026 20:00:13 +0400


Հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆերֆիլդ քաղաքի Spirit Halloween խանութում, որը գտնվել է Solano Town Center առեւտրի կենտրոնում։ Զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ եւս վեցը։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Տուժածները հոսպիտալացվել են։ Երեքի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ոստիկանությունը սկսել է հետաքննություն՝ կատարվածի առնչությամբ։

Ըստ որոշ գնահատականների, ԱՄՆ Առաջին տիկինը ծանրակշիռ ներդրում է ունեցել ուկրաինական Ալեշկիում ձեռք բերված հումանիտար պայմանավորվածությունների հարցում եւ կարող է ներկայացվել Խաղաղության Նոբելյան մրցանակի, որի մասին երազում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ The Telegraph-ի փոխանցմամբ՝ Առաջին տիկին Մելանյան Թրամփը ուղիղ երկխոսություն է սկսել Ռուսաստանի եւ Ուկրաինայի իշխանությունների հետ՝ Խերսոնի մարզում հումանիտար առաքելություն իրականացնելու համար եւ հասել է արդյունքի։ Համաձայն հոդվածի՝ կան ազդեցիկ հասարակական եւ մշակութային գործիչներ, որոնք մտորում են Առաջին տիկին Մելանյա Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առաջին անգամ Լեւոն 14-րդ Հռոմի պապը մասնակցել է ընտրությունների

Առաջին անգամ Լեւոն 14-րդ Հռոմի պապը մասնակցել է ընտրությունների Fri, 30 Oct 2026 21:00:44 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով