Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել

«Հրապարակ»․ Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել

Tue, 03 Nov 2026 08:00:42 +0400


Աբովյանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին հայտ ներկայացրած գործարար Արթուր Հարությունյանի՝ Պալաչի փաստաթղթերի հետ կապված, մեր տեղեկություններով, խնդիրներ կան, ինչը հնարավոր է խանգարի թեկնածուի առաջադրմանը։ Բանն այն է, որ Հարությունյանը չի համապատասխանում հունիսի 7-ի ընտրություններից հետո փոփոխված օրենսդրության պահանջին, համաձայն որի` թե՛ ընտրողը, թե՛ ընտրվողը վերջին 2 տարում առնվազն 366 օր պետք է ապրած լինի ՀՀ-ում։ Համապատասխան տեղեկանք ստանալու համար երեկ Հարությունյանը դիմել է անձնագրային։ Ըստ գործող կարգի՝ սահմանված ձեւաթուղթը տրամադրվում է դիմելուց հետո եռօրյա ժամկետում։ Իսկ քաղաքական ուժերի առաջադրման վերջնաժամկետը նոյեմբերի 8-ն է։ Հիշեցնենք, որ խորհրդարանի ընդունած Ընտրական օրենսգրքի այդ փոփոխությունը խնդրահարույց են հռչակել նաեւ ընդդիմադիրները եւ վիճարկել Սահմանադրական դատարանում, իսկ քննությունը նշանակված է դեկտեմբերի 22-ին` ՏԻՄ ընտրությունների ավարտից հետո, ինչը վկայում է, որ ապօրինի փոփոխությունը չի չեղարկվելու։ Այս փոփոխության վրա է իշխանությունների հույսը` որ կկարողանան սահմանադրական հանրաքվեի համար անհրաժեշտ քվորումն ապահովել: Ընտրողների թվի մասնակցության անհրաժեշտ շեմի իջեցումը՝ միայն մի մարզում մոտ 120 հազար ձայնով, կարող է օգնել, որ ալիեւյան սահմանադրությունն անցկացնեն:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Քաղաքապետարանի ստորին էշելոններում վրդովված են

«Հրապարակ»․ Քաղաքապետարանի ստորին էշելոններում վրդովված են Tue, 03 Nov 2026 08:10:02 +0400 Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով