Չորեքշաբթի , 4 Նոյեմբերի 2026

Արջը հոշոտել է որսորդին

Արջը հոշոտել է որսորդին

Wed, 04 Nov 2026 19:00:54 +0400


Ռուսաստանի Տոմսկի մարզում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դիակ։ Այն գտնվել է արջի ձմեռման տարածքում։ Դիակի վրա եղել են արջի հարձակման հետքեր։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ Հայտնի է, որ տղամարդը եղել է որսորդ եւ արջի ձմեռման անտառային տարածք է գնացել՝ արջաորսի։ Երբ չի վերադարձել ժամանակին՝ հարազատները անհանգստացել են ու ահազանգել փրկարարներին եւ ոստիկաններին։ Սկսվել են որոնումներ։ Որոշ ժամանակ անց էլ հայտնաբերվել է դիակը։

Նշենք, որ այս տարի բավականին հաճախ են սկսել հնչել ահազանգեր արջերի հարձակումների, կամ բնակավայրեր դուրս գալու մասին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բուհական մասնագիտություն ստանա՞լն է ձեռնտու, թե՞ կուսակցական դառնալը

Բուհական մասնագիտություն ստանա՞լն է ձեռնտու, թե՞ կուսակցական դառնալը Wed, 04 Nov 2026 19:15:25 +0400 Նկատե՞լ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով