Իրենց ծրագիրը չի աշխատելու
Wed, 04 Nov 2026 22:15:24 +0400

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իշխանությունները փորձում են դատարանի միջոցով կալանավորել Սամվել Կարապետյանին։ Նրա խոսքով՝ գործընթացն ուղղված չէ միայն մեկ անձի դեմ․ այն նաև նպատակ ունի ընդդիմադիր ուժերին ցույց տալ իշխանությունների ազդեցությունն ու երկրում իրավիճակը վերահսկելու կարողությունը։
Դիմելով Սամվել Կարապետյանի աջակիցներին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ նման գործողություններով իշխանությունները փորձում են հասարակությանը լռեցնել և սահմանափակել ընդդիմադիր դիրքորոշումները՝ սեփական նպատակներն իրագործելու համար։ Նա վստահություն է հայտնել, որ իշխանությունների այս հաշվարկները չեն իրականանա։
«Ժողովրդին ուզում են ասել՝ նստեք ձեր տեղը, որ իրենք իրենց մութ գործերն անեն, բայց վսատհ եմ, որ իրենց ծրագիրը չի աշխատելու»,- ասել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր