Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Ինչ է քննարկվում ԱԺ-ում. մանրամասներ

Ինչ է քննարկվում ԱԺ-ում. մանրամասներ

Fri, 06 Nov 2026 11:10:46 +0400


Ազգային ժողովում մեկնարկել է Տնտեսական հարցերի և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։

Քննարկման առանցքում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված եկամուտներն ու ծախսերն են՝ մի շարք տնտեսական ուղղություններով։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվում արդյունաբերության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, կապի և հեռահաղորդակցության, ինտերնետի, արտադրական ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առևտրի և ծառայությունների ոլորտներին։ Օրակարգում են նաև ձեռնարկատիրական գործունեության, սակագների, ներդրումների, տնտեսական մրցակցության, հակամենաշնորհային քաղաքականության և անշարժ գույքի կադաստրի հետ կապված հարցերը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Օրենսդիրները պաշտոնազրկեցին նախագահին

Օրենսդիրները պաշտոնազրկեցին նախագահին Sat, 07 Nov 2026 12:30:51 +0400 Պարագվայի Սենատը միաձայն քվեարկել է նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով