Նոր երկաթուղու կառուցման փաստաթղթերն են ստորագրել
Fri, 06 Nov 2026 18:30:57 +0400

Ռուսաստանն ու Իրանը ստորագրել են Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության փաստաթղթերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Անդրեյ Նիկիտինը։ Համաձայն հաղորդման, ռուսական կողմից այն ստորագրել է «Կասպիան սերվիսեզ» ընկերությունը, իրանական կողմից՝ CDTIC-ը։
Փոխվարչապետ Նիկիտինը մանրամասնել է, որ երկաթուղու կառուցման համար նախատեսված հողամասերն արդեն տրամադրվել են ընկերություններին, ինչը թույլ է տալու շարունակել ինժեներական աշխատանքները։ Ընթացիկ տարում ռուս մասնագետները կառուցել են հենապատային գեոդեզիական ցանցն ու իրականացրել էերոլուսանկարահանման աշխատանքները։ Ներկայումս իրականացվում են ջրաօդերութաբանական եւ քարտեզագրկան աշխատանքները։ Նշենք, որ Ռեշտ-Աստարա երկաթուղին հանդիսանում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կարեւոր բաղադրիչներից մեկը, որը չընդհատվող բեռնափոխադրումներ է ապահովելու դեպի Պարսից ծոց ու Հարավային Ասիայի ռեգիոնի երկրներ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր