Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Ինչ սխալներ են անում բուժման ընթացքում

Ինչ սխալներ են անում բուժման ընթացքում

Fri, 06 Nov 2026 22:00:03 +0400


Ռուս բժիշկ՝ ուռուցքաբան, քիմիաթերապիայի մասնագետ Ռասու Ախմաեւը ներկայացրել է այն հիմնական սխալները, որոնք բուժառուները թույլ են տալիս ուռուցքաբանական հիվանդությունների թերապիայի ժամանակ։ Թիվ մեկ սխալը, ըստ նրա, այն է, որ մարդիկ հրաժարվում են անցնել բուժզննում՝ վախենալով ախտորոշումից, եւ հետո՝ նաեւ բուժում։ Կա ընդհանուր տարածված վախ, որ ուռուցքաբանական հիվանդությունն անբուժելի է։ Նա ընդգծել է, որ վերջին 10-20 տարիների ընթացքում օնկոլոգիայի բուժումը զգալի առաջընթաց է ունեցել նոր մեթոդների շնորհիվ։ Խոսքը թարգետային եւ իմունային թերապիաների մասին է։

Նա խորհուրդ է տվել նաեւ չհրաժարվել երկրորդ կամ երրորդ բժշկական տեսակետ լսելուց, նույնիսկ եթե ախտորոշումը ոչ այնքան բարենպաստ ապագա է խոստանում։ Մյուս խնդիրը կողմնակի ազդեցությունների հետեւանքով քիմիական կամ ճառագայթային թերապիաների ինքնագլուխ ընդհատումն է։ Մասնագետը նաեւ նախազգուշացնում է, որ պետք է զերծ մնալ պրոֆեսիոնալ բժշկության մեթոդներն ինքնաբուժությամբ կամ, ինչպես ընդունված է ասել, ավանդական կամ ժողովրդական մեթոդներով փոխարինելուց։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ալիևի երևակայած հարուստ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների պետպարտք ունի

Ալիևի երևակայած հարուստ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների պետպարտք ունի Wed, 28 Oct 2026 12:38:32 +0400 Ադրբեջանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով