Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ «Մերիդիանում» վերանորոգման համար կրկին բյուջեից փող են հատկացրել

«Հրապարակ»․ «Մերիդիանում» վերանորոգման համար կրկին բյուջեից փող են հատկացրել

Sat, 07 Nov 2026 08:00:41 +0400


Նոյեմբերի 20-22-ը Երեւանում նախատեսվում է հերթական մասշտաբային միջոցառումն անցկացնել` DigiTec 2026 ցուցահանդեսը, որը կազմակերպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունը։ Միջոցառման համար, ցուցահանդեսի պատշաճ կազմակերպման եւ իրականացման նպատակով, ԲՏԱ նախարարությունը 15 մլն դրամ է տրամադրել։ Մինչդեռ ընդամենը օրեր առաջ «Մերիդիան» էքսպո կենտրոնում անցկացվեց COP17 համաժողովը, որի շրջանակներում «Մերիդիան»-ին փոխանցվել էր 5 մլրդ 775 մլն դրամ։ Այդ գումարով պետք է նաեւ կենտրոնում կատարվեին շինարարական աշխատանքներ։ Այս անգամ DigiTec 2026 ցուցահանդեսի համար հատկացված 15 մլն դրամից 4 մլն-ն ուղղվելու է սրահի, սրահի պատերի կառուցմանն ու ձեւավորմանը, բեմահարթակի ձեւավորմանը եւ բեմի բրենդավորմանը։

Նշենք, որ ցուցահանդեսի թեման Արհեստական բանականություն (ԱԲ) եւ ԱԲ արժեշղթայի 5 շերտերն են՝ էներգետիկա, չիպեր, ենթակառուցվածք, AI մոդելներ եւ հավելվածներ։ Նախատեսվում է, որ այցելուների թիվն անցնելու է 30 հազարը, իսկ մասնակից ընկերությունների թիվը՝ 200-ը։ Ցուցահանդեսին խոսնակ է լինելու 100-ից ավելի միջազգային մասնագետ։ Բայց ընդգծենք, որ միջոցառման վրա ծախսվող գումարը չի սահմանափակվում 15 մլն դրամով։ Սա միայն տեխնիկական ծախսերի համար է հատկացվել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Քանդել են երկար տարիներ գործած բենզալցակայանը

«Հրապարակ». Քանդել են երկար տարիներ գործած բենզալցակայանը Fri, 06 Nov 2026 12:45:28 +0400 Նոյեմբերի 5-ին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով