Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում

«Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում

Sat, 07 Nov 2026 08:05:17 +0400


Եթե իշխող թիմում սկզբում չէին հավատում, որ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների կգնա՝ սահմանադրական մեծամասնություն զավթելու եւ սահմանադրությունը փոխելու նպատակով, եւ կարծում էին, որ այդ հայտարարությունն ընդամենը ընդդիմությանը վախեցնելու, ճնշելու նպատակ է հետապնդում, այժմ կասկած չունեն, որ եթե ընդդիմությանը չհաջողվի ճնշել, ապա Փաշինյանը վա-բանկ կգնա, որովհետեւ այլ ճանապարհ չկա` Ալիեւը չի հրաժարվում այդ մտքից, որ խաղաղության պայմանագիրը կստորագրի միայն սահմանադրությունը փոխելուց եւ նախաբանում հռչակագրին հղումը հանելուց հետո։ Իսկ ի՞նչ երաշխիք, որ այս անգամ սահմանադրական մեծամասնություն կստանա․ հարցին մեր աղբյուրը պատասխանեց՝ ոչ մի երաշխիք, բայց Ալիեւին ցույց կտա, որ փորձեց կատարել նրա պահանջը` չստացվեց։ Թիմին նաեւ ասվել է, որ արտահերթի դեպքում նույն կազմն է գնալու խորհրդարան, որպեսզի նավից թռչողներ, տակից փախչողներ չլինեն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մեր մենթալիտետի մեջ չկա նման ակցիաներ կազմակերպելը

«Հրապարակ»․ Մեր մենթալիտետի մեջ չկա նման ակցիաներ կազմակերպելը Sat, 07 Nov 2026 11:15:35 +0400 Հայկական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով