Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Բանակցել է 12 երկրի ներկայացուցչի հետ

Բանակցել է 12 երկրի ներկայացուցչի հետ

Sat, 07 Nov 2026 20:00:48 +0400


Վերջին մի քանի օրերի ընթացքում Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին բանակցել է տասներկու երկրի դիվանագիտական շրջանակների հետ։ Օրակարգում եղել են ռեգիոնի ընթացիկ դրության քննարկումն ու Իսրայելի եւ Մաիցյալ Նահանգների կողմից իրականացված հարձակման հետեւանքները, որոնք լարվածություն են ստեղծել ողջ Մերձավոր Արեւելքում։ Դրանք եղել են անհատական հեռախոսազրույցներ։

Բանակցություններ են անցկացվել մասնավորապես՝ Օմանի, Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Կիպրոսի, Թուրքիայի, Քուվեյթի, Էմիրաթների, Թունիսի, Իրաքի եւ Պակիստանի դիվանագիտական ներկայացուցիչների հետ։ Արաղչին ասել է, որ բանակցությունների ընթացքում ինքը շեշտադրել է հատկապես պետական ինքնիշխանության պահպանմանը, ագրեսիայի դադարեցմանն ու քայքայիչ արտաքին միջամտությունների քաղաքականությունից զերծ մնալու անհրաժեշտությունը։ Թեհրանի բարձր ներկայացուցիչը նաեւ ասել է, որ շատ կարեւոր է ստանձնել պատասխանատվություն ու թույլ չտալ արտաքին անկայունություն սփռող ուժերի ակտիվացումը ռեգիոնում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ

Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ Mon, 02 Nov …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով