Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

Գերմանիան ամենից շատ արտաքսում է թուրքերին

Գերմանիան ամենից շատ արտաքսում է թուրքերին

Mon, 09 Nov 2026 14:30:58 +0400


Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը տվյալներ է հրապարակել երկրից արտաքսված մարդկանց թվի վերաբերյալ։ Նշվում է, որ 2026-ի 9 ամսվա ընթացքում Գերմանիայից արտաքսվել է 14324 անձ։ Գերմանական միջազգային հանրային հեռարձակող «Deutsche Welle (DW)-ի թուրքերեն ծառայությունը՝ «DW Türkçe»-ն նշել է, որ այս ցուցանիշը 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ 19-ով ավելի քիչ է։

Գերմանիայից տվյալ ժամանակահատվածում ամենից շատ արտաքսվել են թուրքերը։ Ընդհանուր առմամբ Գերմանիայից 2026-ին արտաքսվել է 2025 թուրք։ Նախորդ տարի արտաքսվել էր 1614 թուրք։ Գերմանիայից արտաքսվածների ցանկում թուրքերին հաջորդում են վրացիները։ Ընթացիկ տարում Գերմանայից արտաքսվել է 883 վրացի։ Երրորդ տեղում 629 արտաքսման դեպքով ալժիրցիներն են։

Գերմանիայի կառավարության կողմից տարվում է ներգաղթային քաղաքականություն և օրական միջինում 50-ից ավելի մարդ է արտաքսվում, հաղորդում է Ermenihaber-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աշխարհի առաջնության ամենից տարիքով ֆուտբոլիստը

Աշխարհի առաջնության ամենից տարիքով ֆուտբոլիստը Fri, 17 Jul 2026 23:00:18 +0400 Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով