Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել

«Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել

Tue, 10 Nov 2026 08:20:13 +0400


Մասիս քաղաքի Դարբնիկ բնակավայրում որոշ ժամանակ առաջ մեծ դեբոշ է եղել` գյուղում բնակություն հաստատած երկու իրանցիների եւ մեկ հայի միջեւ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, միմյանց հայհոյել, քաշքշել, հարվածել են: Երկաթյա շղթաներ, մահակներ, մետաղյա զսպանակ, անգամ արցունքաբեր գազ են կիրառել, վերջում էլ` դանակահարություն։

Ըստ իրավապահների՝ իրանցիներից մեկը՝ Հուսեյն անունով, դանակով հարվածել է իր հայրենակցին, մետաղյա զսպանակով՝ հային` Պետիկ անունով։ Վերջիններս էլ երկաթյա շղթայով ու մահակով հարվածել են Հուսեյնին, նրա դեմքին արցունքաբեր գազ փչել։ Սակայն պատմությունը սրանով չի ավարտվել․ Հուսեյնը վնասել է մյուսների մեքենաները, կոտրել տան պատուհանները, փորձել է հրկիզել վագոն-տնակը։ Գյուղացիների միջամտությամբ հաջողվել է մարել կրակը։ Հուսեյնը կալանավորված է, մյուս իրանցին տնային կալանքի տակ է, իսկ հայազգի մեղադրյալն ազատության հետ կապված խափանման միջոցի տակ է։

Դարբնիկի վարչական ղեկավար Դավիթ Գզիրյանը, պարզվեց, ծեծկռտուքի մասին տեղյակ չէր։ Իսկ ճանաչո՞ւմ է գյուղում բնակվող Հուսեյնին։ «Ճանաչում եմ, բայց չգիտեմ, որ կռիվ է եղել։ Այդ մարդիկ Իրանից եկածներ են։ Մեզ մոտ սոցիալական տուն կա, իրենց բերել են` այդտեղ բնակվում են։ Այդ շենքը համայնքինը չէ, եթե չեմ սխալվում՝ սոցապնախարարության շենքն է»։ Այլ հարցերի վարչական ղեկավարը չցանկացավ անդրադառնալ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում Tue, 10 Nov 2026 08:00:00 +0400 ՏԻՄ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով