Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Իրար մոտ խցերում ինչպես են պահվում ադրբեջանցին ու նախագահ Քոչարյանը

Իրար մոտ խցերում ինչպես են պահվում ադրբեջանցին ու նախագահ Քոչարյանը

Wed, 11 Nov 2026 11:55:04 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը քննադատել է իշխանություններին՝ համեմատելով Շաքի ներխուժած և հայ կնոջ ուղղությամբ կրակած ադրբեջանցի զինծառայողի ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գրիգորյանը հայտնել է, որ ադրբեջանցի զինծառայողը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում՝ պնդելով, որ նրան ապահովված են արտոնյալ պայմաններ, մինչդեռ Քոչարյանը պահվում է նույն հարկի տակ գտնվող խցում՝ անհամեմատ վատ պայմաններում։

Պատգամավորի գնահատմամբ՝ այս իրավիճակը բնորոշում է գործող իշխանությունների իրական վերաբերմունքը։

«Ադրբեջանցի զինվորը պահվում է աննախադեպ լավ պայմաններում, իսկ իր կողքի խցում Ռոբերտ Քոչարյանն է պահվում աննախադեպ վատ պայմաններում»,-ասել է նա:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արսենի կորուստը հերթական հարվածն էր․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․Սամվել Կարապետյան

Արսենի կորուստը հերթական հարվածն էր․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․Սամվել Կարապետյան Tue, 10 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով