Թրամփի դեսպանորդները վաղը հանդիպելու են Պուտինին և Զելենսկուն
Wed, 11 Nov 2026 20:39:04 +0400

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիտկոֆը նոյեմբերի 12-ի առավոտյան Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սա հաստատել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մենք դեռ չգիտենք Աբու Դաբիում բանակցությունների արդյունքը։ Բայց նրանք ինչ-որ բան են բերում», – ասել է Ուշակովը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միաժամանակ հայտարարել է, որ նոյեմբերի 12-ին Դուբլինում կհանդիպի Քուշների և Ուիտկոֆի հետ։
Քուշները և Ուիտկոֆը Պուտինի և Զելենսկու հետ կհանդիպեն Աբու Դաբիում Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցությունների ավարտի հաջորդ օրը։
Բանակցություններից հետո մասնակիցները զգուշավոր լավատեսություն են հայտնել իրենց պաշտոնական մեկնաբանություններում։ Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին նշել է, որ կողմերը «մոտեցել են խաղաղությանը», մինչդեռ ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Արախամիան ասել է, որ կա «լավ դինամիկա» մինչև Նոր տարի համաձայնության հասնելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր