Փոսում «լռված» ավտոմեքենա և երկար փոսեր՝ Ավանում
Wed, 11 Nov 2026 21:45:38 +0400

Նոյեմբերի 7-ին Ավանի թաղապետարանի վարչական շենքից մոտ 200 մ հեռավորությամբ մարդատար ավտոմեքենան ընկել էր փոսը, չէր կարողացել դուրս գալ, վարորդը ստիպված մեքենան թողել, հեռացել էր։ Այդտեղ մալուխ անցկացնելու համար խոր ու երկար փոսեր են փորել, որոց մեջ է լցվել հորդ անձևրևների ջուրը։
Անձրևաջուր էր լցվել նաեւ վաղուց գոյություն ունեցող մեծ փոսերում, որոնք վերածվել էին ջրափոսերի։ Ճանապարհը դարձել է անանցանելի, տպավորություն է, որ ոչ թե Հայաստանի մայրաքաղաքն է, այլ մի հեռավոր խուլ գյուղ, որտեղ տարիներով ասֆալտ չի արվել:




Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր