Ջրարջերի կատաղության բռնկում Նյու-Յորքում
Wed, 11 Nov 2026 22:00:57 +0400

Նյու-Յորքում ջրարջերի կատաղության բռնկում է արձանագրվել։ Առավել շատ դեպքերը ֆիքսվել են Բրոնքսում, Բրուքլինում, Քուինսում եւ Ստատեն-Այլենդում։ Այս մասին հայտնում է New York Post պարբերականը, վկայակոչելով մեգապոլիսի Առողջապահության դեպարտամենտին։ Այս տարեսկզբից սկսած՝ արձանագրվել է հիվանդացության քսանվեց դեպք։ Մասնագետները նշել են, որ ջրարջերի կատաղության դեպքերը հատկապես այն շրջաններում են ֆիքսվում, որոնք նախկինում համարվում էին այդ վիրուսից «ազատագրված»։ Մասնագիտական տեսակետներից մեկի համաձայն, հիվանդացության աճը ոչ միայն ունի բնական պատճառներ, այլ նաեւ՝ դերակատարություն ունի մարդկային ֆակտորը։
Ընդ որում, մարդիկ հաճախ նպաստում են, որպեսզի ջրարջերի կատաղության դեպքերի աշխարհագրությունն ընդլայնվի։ Նաեւ զգուշացնում են, որ անհրաժեշտ է պահել զգուշություն։ Չնայած որ՝ անկախ կարծրատիպերից, վարակված ջրարջերը առանձնապես ագրեսիվ վարքագիծ չեն դրսեւորում մարդկանց նկատմամբ։ Ներկայումս ձեռնարկվում են հակահամաճարակային գործողություններ՝ կենդանիների շրջանում այդ հիվանդության դեմ պայքարի համար, ասված է հաղորդման մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր