Շաբաթ , 14 Նոյեմբերի 2026

Մոսկվան և Կիևը համաձայնեցին․ բանակցություններին կմիանան նաև եվրոպացիները

Մոսկվան և Կիևը համաձայնեցին․ բանակցություններին կմիանան նաև եվրոպացիները

Fri, 13 Nov 2026 11:30:58 +0400


Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնության են եկել, որ ԵՄ ներկայացուցիչները կմասնակցեն բանակցությունների հաջորդ փուլին։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները։

«Երկու կողմերն էլ համաձայնության են եկել ընդլայնել բանակցությունների հաջորդ փուլը՝ ներառելով մեր եվրոպացի գործընկերներին», – գրել է Քուշները X-ում։

Նա նշել է, որ ԵՄ մասնակցությունը թույլ կտա «քննարկել եվրոպական անվտանգության ավելի լայն հետպատերազմյան մեխանիզմները, ի թիվս Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տարածքային հարցերի»։

«Ռազմական գործողությունների երկարատև դադարեցումը պահանջում է անվտանգության ամուր երաշխիքներ, հակամարտությունների լուծման մեխանիզմներ և փոխադարձ պարտավորություններ՝ լարվածության թուլացման համար, որոնք կնվազեցնեն ապագա հակամարտության ռիսկը», – հավելել է Քուշները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ե՞րբ է նախատեսված Ուկրաինայի հարցով բազմակողմ բանակցությունների նոր փուլը

Ե՞րբ է նախատեսված Ուկրաինայի հարցով բազմակողմ բանակցությունների նոր փուլը Fri, 13 Nov 2026 09:30:44 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով