Բաքուն չի միացել Դուբլինի գագաթնաժողովի 3 փաստաթղթի
Fri, 13 Nov 2026 16:00:12 +0400

Ադրբեջանը չի միացել նոյեմբերի 12-ին Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում ներկայացված երեք փաստաթղթերին։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն, փոխանցում են այդ երկրի լրատվամիջոցները։
Նրա խոսքով, այդ փաստաթղթերը ներառում են եվրոպական անվտանգության վերաբերյալ հռչակագիր, միգրացիայի և թմրանյութերի դեմ պայքարի վերաբերյալ հայտարարություններ։
Նրա խոսքով, ԵՔՀ-ն երկխոսության ոչ պաշտոնական հարթակ է, և այս փաստաթղթերը ստեղծում են լրացուցիչ իրավական և քաղաքական պարտավորություններ, որոնք Բաքուն չի մտադիր չէ ստանձնել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր