Ինքնաթիռներն իրար են բախվել
Sun, 15 Nov 2026 13:00:41 +0400

Մայամիի միջազգային օդանավակայանում բախվել են UPS ընկերության Boeing 767 բեռնատար ինքնաթիռը և Copa Airlines-ի Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը։
Միջադեպը տեղի է ունեցել երկու ղեկուղիների խաչմերուկում, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով հրշեջ-փրկարարական ծառայությանը և օդանավակայանի պաշտոնյաներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ UPS ինքնաթիռը պատրաստվում էր Մայամիից թռչել Բոգոտա, մինչդեռ Copa Airlines-ի ինքնաթիռը ժամանել էր Պանամա Սիթիից։
Միջադեպից հետո ինքնաթիռը ուղղորդվել է այլ ղեկուղիներ։
Երկու մարդ ստացել են թեթև վնասվածքներ և տեղում բուժօգնություն են ստացել. հոսպիտալացման կարիք չի եղել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր