Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով

Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով

Sun, 15 Nov 2026 18:45:36 +0400


Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին եւ ներքին։ Արտաքին՝ եթե արտաքին խոշոր կենտրոններ համարեն, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս ավելի խանգարող է, խոչընդոտ է, քան օգտակար, եւ որոշեն ազատվել նրանից, ունենան դրա վերաբերյալ լռելյայն կամ ուղիղ կոնսենսուս։

Դա նշանակում է, որ նրանք էլ Հայաստանում կնշանակեն նոր իշխանություն ու անգամ՝ կձեւավորեն նոր ընդդիմություն։ Կարծում եմ չեք կասկածում, որ կոնսենսուսի դեպքում նրանք ունեն այդ ամենը, եւ նույնիսկ ավելին անելու ներուժ։ Կարծում եմ, որ հզիվ թե որեւէ ողջախոհ մարդ լինի համաձայն, որ Հայասանում որեւէ նոր իրավիճակ ձեւավորեն արտաքին դերակատարները։

Սակայն, ներքինի առումով ըստ իս կա մի նրբություն։ Ինչ ուզում է լինի՝ ես զերծ եմ պաթետիզմ–ռոմանտիզմի դրսեւորումներից, թե մի բռունցք դառնանք եւ այլն, ինչ ուզում է լինի՝ ներքինը այսօրվա Հայաստանում առավել եւս բավարար չի լինելու ինքնին իշխանափոխության հասնելու համար։

Բայց, եթե ներսում գործող ուժերը կարողանում են ձեւավորել մի նոր հանրային–քաղաքական միջավայր ու իրականություն, որը ոչ թե պարզապես գոյություն ունեցող իշխանության մերժում է՝ բոլոր կամ մասնակի իմաստներով եւ առումներով, այլ ըստ էության նոր բովանդակության ձեւավորում, ապա սա արդեն հենց որակապես նոր իրավիճակ է։ Քաղաքական, սոցիալ–հոգեբանական, հանրային հարաբերությունների, գաղափարական մրցակցության միջավայրի, առհասարակ՝ Հայաստան պետության նոր բովանդակության ձեւավորում։ ՄԻ բովանդակություն, որը լինելով գործուն եւ համոզիչ առաջարկ Հայաստանի հանրությանը, դրանով իսկ վերածվելու է նաեւ արտաքին դերակատարների համար հետաքրքրության առարկա առաջարկի՝ ուղղակի, թե անուղղակի առաջարկի։

Ու այդժամ, նրանք կարող են դառնալ Հայաստանում իրավիճակի փոփոխության շահառու, լինել իրավիճակի փոփոխությանը օգնող, քան խանգարող, դրա փոփոխությունից անհանգստացող սուբյեկտ։ Ավելին, միայն այն, որ նրանք չլինեն խանգարող, արդեն իսկ բավարար կլինի Հայաստանում հանրային լայն կոնսենսուս եւ ներառականություն վայելող իշխանափոխություն իրականացնելու համար։

Հակոբ Բադալյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երիտասարդները կարդացին կառավարության դատավճիռը

Երիտասարդները կարդացին կառավարության դատավճիռը Wed, 11 Nov 2026 18:45:13 +0400 Երբեք Նիկոլ Փաշինյանին այդքան գույնը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով