Հինգշաբթի , 19 Նոյեմբերի 2026

«Գիտեմ՝ ինչ արդյունքով են ավարտվելու ընտրությունները»

«Գիտեմ՝ ինչ արդյունքով են ավարտվելու ընտրությունները»

Wed, 18 Nov 2026 13:56:58 +0400


Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը հրապարակային կերպով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի հավակնորդներին՝ ներկայացնելով երեք հարց, որոնց պատասխանները ցանկանում է լսել նախընտրական շրջանում։

Պաչաջյանը նշել է, որ ինքը թեև արդեն գիտի՝ ինչ արդյունքով կավարտվեն ՀՖՖ նախագահի ընտրությունները, այդուհանդերձ կարևոր է համարում թեկնածուների դիրքորոշումների հրապարակային ներկայացումը։

Նրա առաջին հարցը վերաբերում է ֆուտբոլիստների զինվորական ծառայության խնդրին։ Նախկին ֆուտբոլիստը ցանկանում է հասկանալ, թե թեկնածուներն ինչ լուծումներ են առաջարկում այն դեպքերի համար, երբ ֆուտբոլիստը հասնում է զորակոչային տարիքի։ Նրա գնահատմամբ՝ գործող իրավիճակը չի բավարարում հայկական ֆուտբոլում մեծ թվով ֆուտբոլիստներ ունենալու անհրաժեշտությանը։

Երկրորդ հարցը վերաբերում է խնամի-ծանոթ-բարեկամ (ԽԾԲ) երևույթին։ Պաչաջյանի խոսքով՝ այս խնդիրը լուրջ խոչընդոտ է ոլորտում արժանի մասնագետների առաջխաղացման և նրանց մասնագիտական կայուն զարգացման համար։

Երրորդ հարցով նա հետաքրքրվել է թեկնածուների կադրային քաղաքականությամբ՝ մասնավորապես տարբեր տարիքային հավաքականների և ազգային թիմի գլխավոր մարզիչների նշանակման սկզբունքներով։ Պաչաջյանին հետաքրքրում է՝ արդյոք առաջնահերթությունը տրվելու է հայ մասնագետներին, թե ֆեդերացիան պատրաստվում է նաև արտասահմանից մարզիչներ հրավիրել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե գազի գինը 10%-ով թանկացավ, բոլոր ապրանքների գները 0,6% կաճեն. ԿԲ նախագահ

Եթե գազի գինը 10%-ով թանկացավ, բոլոր ապրանքների գները 0,6% կաճեն. ԿԲ նախագահ Thu, 19 Nov …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով