Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հեռացավ բյուջեի քննարկումից. Ո՞րն էր Ռուբինյանի «մեղքը»
Wed, 18 Nov 2026 14:22:45 +0400

Այսօր Կառավարությունն Ազգային ժողով էր եկել` ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման համար։ Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը քվեարկության դրեց նախորդ օրը քննարկված հարցերի փաթեթները։ Կառավարության կառուցվածքում փոփոխություններ անելու նախագծի վերաբերյալ քվեարկության ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց, ապա Զինծառայողի և զինվորական ծառայության մասին օրենքի փոփոխությունների մասին նախագծի քվեարկության ժամանակ` «Հայաստան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց։
Պարզվում է` իրավիճակը դուր չի եկել Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս նախատել է Ռուբեն Ռուբինյանին, որ պետք է կանխատեսելի լիներ նման սցենարը եւ իրեն սպասեցնելը, դրա համար Ռուբինյանը կարող էր արդեն քննարկված հարցերը թողնել բոլորը միաժամանակ քվեարկելու եւ նման իրավիճակ չէր ստեղծվի։ Սա է պատճառը, որ ժամը 11։30-ի ընդմիջումից հետո Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամների մեծ մասը հեռացան Ազգային ժողովից։ ԱԺ-ում մնացին այն նախարարները, ովքեր ելույթներ պիտի ունենային։
Ի դեպ` քվեարկությունից առաջ ընդմիջումներ վերցնելը Նիկոլ Փաշինյանի ձեռագիրն է։ Նախկինում, երբ վերջինս ընդդիմադիր պատգամավոր էր, հենց այդ կերպ էր վարվում, ընդ որում նախկինում հնարավոր էր ամեն հարցի քվեարկությունից առաջ ընդմիջում վերցնել, իսկ այժմ կարող են վերցնել յուրաքանչյուր հարցերի փաթեթից առաջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր