Հինգշաբթի , 19 Նոյեմբերի 2026

Խնդրում է իրեն հեռացնել՝ չեն հեռացնում․ ինչու՞․․․

Խնդրում է իրեն հեռացնել՝ չեն հեռացնում․ ինչու՞․․․

Thu, 19 Nov 2026 14:15:42 +0400


Այնպես էլ կրքոտ է ասում՝ հեռացրե՜ք ինձ։ Դե ասել է, չէ՞, որ կրքոտ հռետոր է։ Ասում է՝ թողե՜ք ավարտեմ ծրագիրս, հորով մորով անեմ, հետո հեռացրեք ինձ։ Խոստացել եմ, ո՞նց կարող է՝ խոսքս չկատարեմ։ Համաձայնվում եք Սահմանադրության փոփոխությանը, TRIPP-ը բացում ենք, էդ բարդ հատվածները սահմանազատում ենք, ես թողում եմ, գնամ։ Ու այդ ամբողջությունն անվանում է «ինստիտուցիոնալ խաղաղություն»։ Պեպոյին ասում էին՝ բարաթն ու՞ր է․․․ Անգամ իմանալով, որ նա ճիշտ է, առանց բարաթի գործ չէին բռնում։ Հիմա էս մարդը Արցախը հանձնել, Հայաստանը մասնատել, հակառակորդին բերել, մեր հողում նստեցրել է ու առանց խաղաղության բարաթի եկել ու ասում է՝ թողեք ծրագիրս ավարտեմ, որ թողնեն՝ հեռանամ․․․

Փաշինյանի՝ իրեն հեռացնելու խնդրանք- աղաչանքին ինչու՞ անձնատուր չի լինում ընդդիմությունը, ժողովուրդը։ Ինչու՞ժողովրդին փողոց չի հանում և ասում՝ ժողովուրդ ջան էդ մարդը, որ այդքան ուզում է հեռացնեն իրեն, գնացեք հեռացրեք։ Չի անում, որովհետև հասկանում է՝ Փաշինյանի հեռացման հարցը Հայաստանի ընդդիմության կամ ժողովրդի ցանկությամբ չի լուծվելու։ Փաշինյանը լավ գիտի, թե ում առաջ է պարտավորություններ ստանձնել, ում ծրագրերն է իրականացնում և ումից պիտի ակնկալի իր քաղաքական ապագան։ Ու հիմա, երբ ոտքը քարին է դեմ առել, առաջ գնալ չի կարողանում, սկսել է ընդդիմությանն ու ժողովրդին համոզել, որ իրեն հեռացնեն։ Բայց մի՞թե ընդդիմությունը պետք է իր վրա վերցնի այն պարտավորությունների կատարումը, որոնց տերը ինքը չէ։ Փաշինյանին հեռացնելու են իր տերերը։ Հեռացման օրը հեռու չէ, արդեն պարզ նշմարվում է։ Ահը ընկել է ջանը՝ հեռացրե՜ք ինձ, որ ասեմ՝ չթողեցին ծրագիրս ավարտին հասցնեմ, ու մեղքը բարդեմ ընդդիմության վրա։ Ժողովրդին էլ կասեմ՝ չթողեցին, որ խաղաղության ծրագիրս ավարտեմ։ Ահա այս խառը իրավիճակում է հայտնվել Փաշինյանը։ Նա ուզում է ինքնուրույն գրել իր հեռանալու պատմությունը՝ իր պայմաններով, իր սցենարով և, ամենակարևորը, առանց իր ստանձնած պարտավորությունների պատասխանատվությունը կրելու։

Մինչդեռ քաղաքականությունը հուշում է այլ բան։ Փաշինյանին բերող տերերն են որոշելու՝ երբ և ինչ պայմաններով պետք է հեռանա Նիկոլ Փաշինյանը։ Իսկ տերերը, ելնելով Փաշինյանի Ազգային ժողովում դրսևորած վիճակից, արդեն որոշել են երբ և ինչպես ազատվել Փաշինյանից։ Ու այդ մասին գիտի Փաշինյանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ

Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ Thu, 19 Nov 2026 09:30:14 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով