Դիլիջանում մշակութային սով է
Thu, 19 Nov 2026 22:15:50 +0400

Դիլիջան քաղաքի բնակիչ Լուսինե Գրիգորյանն ահազանգում է իրենց քաղաքում մշակութային սովի մասին․ «Դիլիջանում կարծես մշակութային կյանքը դադարել է գոյություն ունենալուց։ Արդեն քանի ամիս է՝ քաղաքում որևէ նշանակալի միջոցառում չի կազմակերպվում, քաղաքի օրն անգամ չնշվեց։ Դիլիջանը մշակույթի, արվեստի ու ստեղծագործ մարդկանց քաղաք է, և ցավալի է տեսնել այսպիսի անշարժություն։ Քաղաքին միայն ասֆալտ, շենքեր ու բարեկարգ փողոցներ պետք չեն։ Քաղաքին պետք է նաև մշակութային շունչ, երաժշտություն, թատրոն, ցուցահանդեսներ, փառատոններ, իրադարձություններ, որոնք մարդկանց կմիավորեն։ Քաղաքը միայն կառուցապատմամբ չի ապրում։ Քաղաքին հոգի է պետք, իսկ այսօր Դիլիջանում մի տեսակ ոգու սով է»։
Դիլիջանի բնակչուհի Մելանի Գրիգորյանը՝ բանաստեղծ, աշուն Մանանը հավելել է․ «Միանշանակ, համակարծիք եմ, ես նույնպես ստեղծագործող եմ, և ցանկալի է նման միջոցառումներին մասնակցելը»։
Դիլիջանի թանգարան- պատկերասրահի տնօրեն Արկադի Մելյանը ցանկանալով մեղմել վիճակը՝ գրել է․ «Դիլիջանի թանգարան- պատկերասրահում պարբերաբար կազմակերպվում են ցուցահանդեսներ»։
Պարզ է, որ ընտրություններն ավարտվել են, այլեւս քաղաքային իշխանությունները` «արու» համայնքապետի գլխավորությամբ բնակչության բարեհաճությունը եւ քվեն ստանալու խնդիր չունեն, հասել են իրենց ուզածին եւ առաջիկա հինգ տարիներին անարգել կարող են պաշտոնավարել` օգտվելով համայնքային միջոցներից եւ առանձնապես իրենց նեղություն չտալով:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր