Երկուշաբթի , 23 Նոյեմբերի 2026

Ինչպես է Սահմանադրության նախագիծը թուլացնում մարդու իրավունքների պաշտպանությունը․

Ինչպես է Սահմանադրության նախագիծը թուլացնում մարդու իրավունքների պաշտպանությունը․

Mon, 23 Nov 2026 12:55:56 +0400


ԻՆՉՊԵ՞Ս Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԹՈՒԼԱՑՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԱՌԱ´Ջ ԴԵՊԻ ԲՌՆԱՊԵՏՈւԹՅՈւՆ

Գործող Սահմանադրության հետ համեմատությունը ցույց է տալիս մի քանի կոնկրետ հետընթաց։
1. Սահմանափակվում է ընտրելու իրավունքը։ Եթե վերջին երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես չես բնակվել Հայաստանում, չես կարող մասնակցել համապետական ընտրության կամ հանրաքվեի (հոդված 20)։
2. Թույլատրվում է քաղաքացիությունից զրկել։ Այսօր Սահմանադրությունն արգելում է դա։ Նախագիծը թույլ է տալիս դատարանի որոշմամբ քաղաքացիությունից զրկել՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար (հոդված 24)։
3. Ազատությունից զրկելու հիմքերի ցանկը հանվում է Սահմանադրությունից։ Այսօր այդ հիմքերը թվարկված են հենց Սահմանադրությամբ։ Նախագիծը դրանց սահմանումը թողնում է օրենքին (հոդվածներ 20 և 23)։
4. Քրեական գործով պաշտպանության մի շարք երաշխիքներ այլևս առանձին չեն ամրագրվում։ Խոսքը սեփական ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու, պաշտպանությունը նախապատրաստելու համար բավարար ժամանակ ունենալու, վկաներին հարցաքննելու և անվճար թարգմանիչ ունենալու մասին է (հոդված 20)։
5. Թուլանում է պաշտպանությունը վարչական կամայականությունից։ Նախագծում առանձին չեն ամրագրվում քաղաքացու՝ իր գործի փաստաթղթերին ծանոթանալու և իր իրավունքներին միջամտող որոշումից առաջ լսվելու իրավունքները (հոդված 20)։

Լևոն Զուրաբյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փոխվում է Սահմանադրության նախաբանի գաղափարական և արժեքային բովանդակությունը

Փոխվում է Սահմանադրության նախաբանի գաղափարական և արժեքային բովանդակությունը Mon, 23 Nov 2026 12:50:43 +0400 ՀՀ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով