Ռուսաստանը միջուկային զենք կրող արբանյա՞կ է արձակելու տիեզերք
Mon, 23 Nov 2026 17:00:17 +0400

Ռուսաստանի կողմից միջուկային զենք կրող արբանյակ արձակելու ենթադրյալ ծրագրերի մասին հաղորդագրությունները, պետք չէ լուրջ ընդունել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները, հղում անելով Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայությանը, հաղորդել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները տեղեկություններ ունեն այն մասին, որ Ռուսաստանը, իբր, այս տարի նախատեսում է միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակել տիեզերք։
«Ոչ, մենք չենք տեսել այս հաղորդագրությունները, բայց դրանք պարունակում են այնքան շատ «ենթադրաբար», «հնարավոր է» և «անհայտ աղբյուրի համաձայն» հաղորդագրություններ, որ, իհարկե, դրանք պետք չէ լուրջ չէ ընդունել», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը տեսել է գերմանական լրատվամիջոցների հաղորդագրությունները և ինչպես կարող է մեկնաբանել դրանք։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր